Եվրոպայի նախկին չեմպիոնը ամբողջությամբ մերկ է խաղադաշտ դուրս եկել
Դանիական «Ռաներս» ֆուտբոլի ակումբի լեգենդ 53-ամյա Էլստրուպը ամբողջությամբ մերկ դաշտ է դուրս եկել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ավտանգության աշխատակիցները շատ արագ նրան հասցրել են հեռացնել դաշտից, սակայն նախկին ֆուտբոլիստը հասցրել է մի քանի դիրքով ներկայանալ հանրությանը:
Լարսը 1992 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն: Նշվում է, որ նա տարիներ անց դարձել է աղանդավորական խմբի անդամ, և մի քանի անգամ փորձել է ինքնասպանություն գործել: Հանրության առաջ մերկ ներկայանալը Լարս Էլստրուպի համար սովորական երևույթ է դարձել: Ավելի վաղ նա մերկ շրջել էր Կոպենհագենի փողոցներով: