Ավստրիայի կանցլերն առաջարկում է դադարեցնել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը քննադատել է Եվրոպական հանձնաժողովի և նրա ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի՝ Թուրքիայի հարցով դիրքորոշումը: Այս մասին գրում է Korrespondetn.net-ը:
Նա առաջարկել է դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին ադամակցելու վերաբերյալ բանակցություններն ու համագործակցության այլ եղանակներ փնտրել:
«Թուրքիայի՝ ԵՄ-ին միանալու վերաբերյալ բանակցությունների շարունակությունը ոչինչ չի տալու: Թուրքիան, ԵՄ-ին անդամակցելով, շարունակելու է պահպանել իր «կանոնները»»,-ասել է կանցլերը: