Լավրովը ՝ Ուկրաինան փրկելու մասին
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունը կարող է հանգեցնել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Ամերիկայի՝ Մինսկի համաձայնագիրը իրականացնելու հարցով օգնություն ցուցաբերելու հետաքրքրությունը:
ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միմյանց հետ կանոնավոր համագործակցելու 2 ալիք ունեն:
Նշենք, որ Լավրովի և Քերրիի միջև բանակցությունները տևել են 12 ժամ: