Ռուսաստանը հանել է դեպի Թուրքիա չարթերային թռիչքների արգելանքը
Ռուսաստանը հանել է դեպի Թուրքիա չարթերային թռիչքների արգելանքը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ռոսավիացիային:
«Այսօրվանից դեպի Թուրքիա չարթերային թռիչքները կարող են ազատ իրականացվել: Արգելանքը հանված է»,- ասել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հետ չարթերային թռիչքներից արգելանքն ամբողջապեես կհանվի օգոստոսի 29-ին:
Նշենք, որ Ռուսաստանը չարթերային թռիչքների հետ կապված արգելք էր սահմանել 2015 թվականի վերջին Մոսկվայի և Անկարայի արտաքին հարաբերություններ սրումից հետո: