Մանրամասներ` 4-րդ հարկից ընկած գյումրեցի 2-ամյա տղայի առողջական վիճակի մասին
Ինչպես հայտնել էինք, Գյումրիի Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից օգոստոսի 25-ի առավոտյան, 2-ամյա տղա էր ընկել:
Երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ իմանալու նպատակով Opertaiv.am-ի թղթակիցը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հետ, որտեղից հայտնեցին, որ երեխայի կյանքին շարունակում է վտանգ սպառնալ:
«Վիճակը կայուն է, սակայն երեխայի կյանքին դեռևս վտանգ է սպառնում»,-հայտնեցին վերակենդանացման բաժանմունքից: