«Թալիբան» ահաբեկչական շարժման զինվորականները Աֆղանստանում շրջան են գրավել
«Թալիբան» ահաբեկչական շարժման զինվորականներն Աֆղանստանի արևելքում գրավել են Ջանի Կհելի շրջանը: Այս մասին գրում է ТАСС-ը:
Գործողությունների արդյունքում զոհվել են 2 տասնյակից ավել ոստիկաններ և զինվորականներ:
«5 օր մեր մարզը շրջափակված է եղել թալիբների կողմից: Այս գիշեր հարյուրավոր զինվորներ հարձակվել են մեր անցակետերի վրա: Գործողությունների ժամանակ ոստիկաններ և զինվորականներ են զոհվել»,-ասել է գրավված շրջանի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Ջանի Կհելը գտնվում է Պակիստանի սահմանին, որը սպառնալիք է հարևան պետություններ տանող ռազմավարական կարևոր ճանապարհների համար: