Սպորտային միջազգային տականքներն ինչ ուզում են թող անեն, Միհրանը մեզ համար չեմպիոն է
Գիշերը օդանավակայանում ուղղակի հրաշալի մթնոլորտ էր: ժողովուրդը ցնծության մեջ էր՝ երգ ու պարով, զուռնա դհոլով մարդիկ եկել էին մեր հերոս մարզիկներին դիմավորելու: Կայանատեղիում, օդանավակայան տանող ճանապարհին մեկ երկու շարքով էին կանգնած մեքենաները՝ մի մասի վրա մեր եռագույնն էր ծածանվում: Ուղղակի պետք էր լինել այնտեղ զգալու այդ ամենը, բառերով հնարավոր չէ նկարագրել այն:
Իսկ պաստառների, գրությունների ու նկարների մոտ 80%-ն օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանին էին նվիրված: Դե ինչ ուզում են թող անեն սպորտային միջազգային տականքները, Միհրանը տեսավ, որ Հայաստանի համար նրա մեդալը ոսկե է, նա չեմպիոն է ... ու հուզմունքից արցունքները չկարողացավ զսպել: Ժողովուրդը մեր չեմպիոններին ու փոխչեմպիոններին արժանի կերպով դիմավորեց:
Դավիթ Գևորգյան. ֆեյսբուք: