Պետք է բացառել որոշ արտահայտություններ կապված երևանցու և ղարաբաղցու հետ
Այն մտածողությունը, որ ղարաբաղցին իր հերթին, իջևանցին իր հերթին, կապանցին իր հերթին պետք է պահպանի սահմանի իր բաժինը, նոր բան չէ հայոց մեջ: Արցախյան շարժման տարիներին, երբ դեռ ինքնապաշտպանական կառույցները լիովին չէին ձևավորվել ստեղծվում էին տարբեր հայրենակցական միություններ, որոնք իրենց շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման խնդիրը նախ իրենցն էին համարում չմոռանալով համընդհանուրի մասին:
Այս առողջ մոտեցման կողքին այն օրերին էլ եղել է սրա դեգրադացված տարբերակը թե իբր «խեղդվողի փրկության գործը խեղդվողի գործն է»; Բազմիցս լսել եմ այսպիսի արտահայտություններ «թե քեզ պետք ա գնում ես ղարաբաղ կռիվ, երբ ղարաբաղցիք Երևանում են մնում», օրինակ բերելով Երևանում մնացած տարբեր «ղարաբաղցիների»:
Պատասխանը եղել է շատ կարճ «հա պետք ա»: Միասնական բանակի կայացումից հետո նման հարցադրումները դարձել են ավելի և ավելի նվազ, բայց որպեսզի հասնենք դրա իսպառ բացակայության, ՀՀ և ԼՂՀ-ը պետք է հռչակվեն միասնական պետություն:
Ապրես Զոհրաբյան. ֆեյսբուք: