Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 283-ի
Իտալիայի Ամատրիչե քաղաքում փլատակների տակից դուրս են հանել ևս երկու մարդու մարմին: Այս մասին հայտնել է Ria.ru-ն: Խոսքը երիտասարդ աղջկա և տղայի մասին է, ում անունները չեն եղել անհայտ կորածների ցուցակում:
Ինչպես հայտնել է «RaiNews24» հեռուստաալիքի աշխատակիցը դեպքի վայրից` փրկարարները դուրս են հանել «Roma» հյուրանոցից մարդկանց մարմինները և այդպիսով զոհերի թիվը հասել է 283-ի, որոնցից 223-ը երկրաշարժի պահին գտնվել են Ամատրիչե քաղաքում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշերը 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իտալիայում: