Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 278-ի
Կենտրոնական Իտալիայում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թվը հասել է 278-ի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Rai News»-ին:
Ավելի վաղ իտալական իշխանությունները որոշել էին օգոստոսի 27-ը հայտարարել սգո օր:
Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները Ամատրիչե, Ակումոլի, Պեսկարա-դել-Տրոնտո և Արկատուրա-դել-Տրոնտո քաղաքներում:
Շուրջ 400 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում:
Ողբերգական երկրաշարժը գրեթե լիովին ավերել է Ումբրիա, Լացիո և Մարկե նահանգների մի քանի ոչ մեծ բնակավայր: