Զախարովան կատակել է՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ խնդրի մասին հարցին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատակել է՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման մասին հարցին: Այս մասին գրում է Newsarmenia.ru-ն:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք իրակաանությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվային առաջարկել է ստանձնել ԼՂ խնդրի կարգավորման առաջնորդի դերը՝ Սիրիայում զիջումներ անելու փոխարեն, Զախարովան պատասխանել է. «Հենց այդպես, ուղղակի, ԱՄՆ-ն ամբողջ առաջնորդությունը փոխանցել է մե՞զ ինչ-որ հարցում: Չեմ հավատում, դա բեկում կլինի»: