Բերման է ենթարկվել կին հետախուզվողը
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Լիլիթ Կ.-ն:
Նա օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով: