Մենք կարող ենք հասկանալ Թուրքիայի որոշումը. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ թուրքական կառավարության որոշումը՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններ կատարելու մասին, կարելի է հասկանալ երկրի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կատարած ահաբեկչությունների ֆոնին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալության կայքին:
«Թուրքիան որոշում է ընդունել մտնել Սիրիայի տարածք՝ «ԻՊ»-ի դեմ պայքարելու համար, և մենք կարող ենք հասկանալ դա՝ հաշվի առնելով այն ահաբեկչությունները, որոնք տեղի են ունենում թուրքական տարածքում»,- հայտնել է Օլանդը:
Նա նաև կողմերին հորդորել է չդադարեցնել «բանակցություններում առաջ շարժվելու» ընդհանուր ձգտումը:
Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր Սիրիայում անհրաժեշտության դեպքում ռազմական պոտենցիալը մեծացնելու մասին: