Իտալիայում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 460 ստորգետնյա ցնցում
Իտալիայում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 460 ստորգետնյա ցնցում` տարբեր ուժգնությամբ: Այս մասին հայտնել է La Repubblica-ն:
Նշվում է, որ ցնցումներից միայն երկուսն են գերազանցել 5 մագնիտուդ ուժգնությունը:
Ազգային անվտանգության ծառայության տվյալներով՝ ավելի քան 5.4 հազար մարդ ներգրավված են տարանման մեջ` երկրաշարժից հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի երկրաշարժի արդյունքում մահացածների թիվը հասել է 247-ի: