Գյումրիում 2-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից
Գյումրիի Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից այսօր՝ օգոստոսի 25-ի առավոտյան, 2-ամյա տղա է ընկել: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեցին «Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ից:
«Երեխան մեզ մոտ է տեղափոխվել ծանր վիճակում և 15 րոպե անց տեղափոխվել է Երևան»,-հայտնեցին հիվանդանոցից: