Դեռ հայտնի չէ, թե որտեղ կկրի իր պատիժը Վալերի Պերմյակովը. Արդարադատության նախարարություն. Tert.am
Tert.am-ը գրում է, որ օգոստոսի 23-ին Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը, համաձայն որի` Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:
ՀՀ օրենսդրությամբ դատավճռում պատժի կրման վայրի մասին նշում կատարելու պարտավորություն չկա և դատավճռում նշում չկար Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի մասին:
Այս առնչությամբ Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն հետևյալ հարցով.որտեղ է կրելու պատիժը Վալերի Պերմյակովը Հայաստանի Հանրապետությունո՞ւմ, թե՞ Ռուսաստանի Դաշնությունում:
ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխանել է հարցմանը, որում ասվում է.
«Վ. Պերմյակովի նկատմամբ կայացված դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ և, հետևաբար, դեռևս ենթակա չէ կատարման:
Մանրամասները՝ այստեղ: