Խոշոր ավտովթար՝ Երասխի ճանապարհին. 4 վիրավորների մեջ է Մեղրիի Ճանշինի պետը. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում բախվել են «ИЖ 2141» մակնիշի 34 DT 276 համարանիշի և «Range Rover» մանկիշի 017 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «ИЖ 2141»-ի մարտկոցը ավտոմեքենայից պոկվել և մոտ 60 մետր շպրտվելով՝ հարվածել է «Hyundai» մակնիշի 34 CT 979 համարաիշի ավտոմեքենայի թափքին և դիմապակուն:
Մանրամասները՝ այստեղ: