«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Սարի թաղից հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ օգոստոսի 2-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: