ԱՄՆ-ն Գյուլենի հարցով համագործակցում է Թուրքիայի հետ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համագործակցում է Թուրքիայի հետ ծայրահեղական, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցի հետ կապված: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բայդենը Անկարա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ պետք է հաշվի առնել իրավական բոլոր կանոնները:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն շարունակելու է համագործակցել Թուրքիայի հետ, որպեսզի նոր տեղեկություններ գտնի Գյուլենի մասին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ: