Մահացել է Գերմանիայի նախկին նախագահը
Գերմանիայի նախկին նախագահ Վալտեր Շելը մահացել է 97 տարեկան հասակում: Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով գերմանական ԶԼՄ-ներին:
Վալտեր Շելը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1974-1979թթ.
Գերմանիայի նախկին նախագահի մահվան մասին լուրերը հաստատել է Գերմանիայի կառավարությունը: