«Յուվենտուս»-ը դեմ է նոր կանոններին
«Յուվենտուս»-ի տնօրեն Բեպե Մարոտան դեմ է ակումբի նոր կանոններին, որի համաձայն` ակումբը պետք է որոշակի թվով ուսանողներ ունենա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նոր մրցաշրջանի սկզբում Իտալիայի առաջնության ակումբները պարտավոր են ներկայացնել 25 խաղացող, որոնցից 4-ը պետք է լինի ակադեմիայինը, ևս 4 ուսանող «Սերիա A»-ի խաղացող:
Նշվում է, որ 8 խաղացողներից և ոչ մեկը պարտադիր չէ, որ լինեն իտալացիներ: Մարոտայի խոսքով` այդ կանոնն իրենց դեմ է աշխատում:
«Մենք փորձում ենք նոր կյանք տալ մեր հավաքականին, բայց մի նոր բան է հայտնվում: Անիմաստ է այդ ամենը»,-ասել է Բեպեն: