Իտալիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Իտալիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս անգամ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.9 մագնիտուդ: Գիշերը ցնցման ուժգնությունը կազմել էր 6.1 մագնիտուդ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Նշվում է որ ցնցումները գրանցվում են Արկուատա-դել-Տրոնտոյի մոտակայքում: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աղետի գոտում խուճապ է:
Մեկ օրվա ընթացքում Իտալիայի կենտրոնում 20 հետցնցում է գրանցվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի: