Ադրբեջանցի օգտատերերը մատնում են իրենց
Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերից պարզվել է, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ՝ Թալիշի ուղղությամբ, մեր զինված ուժերի ականանետային հաշվարկներից մեկը ոչնչացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվող իսրայելական արտադրության «Spike» հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներից մեկը (մեկ հրթիռի արժեքը կազմում է շուրջ 200.000 ԱՄՆ դոլար)։
Պարզվել է նաև, որ ականանետային այդ հարվածից ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի գնդապետ՝ Քադիր Սադայ օղլու Վալիշովը ( Vəlişov Qadir Saday oğlu )։
Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարում, որն արվել է մարտական գործողությունների օրերին՝ ապրիլ ամսին, երևում է, որ գնդապետ Վալիշովը ( աջից ) հեռադիտակը ձեռքին կառավարում է հակատանկային համալիրների հաշվարկներից մեկի գործողությունները։
Արցախ Հայաստան. ֆեյսբուք: