Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 63-ի
Ինչպես հայտնել էինք, Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել էր 24-ի:
ANSA-ն հաղորդում է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 63-ի:
Միևնույն ժամանակ նշվում է, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները պաշտոնապես հաստատված չեն:
Համաձայն գործակալության՝ 35 մարդ զոհվել է Ամատրիչում, 11 մարդ՝ Ակումոլիում, իսկ 17 մարդ մահացել է հիվանդանոցում:
Նշենք, որ 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն էր ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: