Համացանցում է հայտնվել Սիրիայում թուրքական կողմի ռազմական գործողությունների տեսանյութը
Օգոստոսի 24-ին թուրքական բանակը միջազգային օդանավերի աջակցությամբ մտել է Սիրիայի տարածք՝ «ԻՊ»-ից ազատելու Ջարաբլուսը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Դամասկոսն արդեն դատապարտել է թուրքական կողմի գործողությունները:
Սիրիա ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները ահաբեկչության դեմ պայքար չեն հանդիսանում. և ՄԱԿ-ին խնդրել է միջոցներ ձեռնարկել նրանց գործողությունները դադարեցնելու համար:
Թուրքական կողմն իր հերթին հայտարարել է, որ գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել «ԻՊ»-ի կողմից սպառնալիքը: