Միայնակ մարդկանց կյանքը ծխող մարդկանց կյանքից վտանգավոր է. գիտնականներ
Հարվարդի համալսարանի հետազոտական թիմը պարզել է, որ առանց ընկերների կյանքը առողջության համար ավելի վտանգավոր է, քան ծխելը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ուսումնասիրության ժամանակ գիտնականները համեմատել են ֆիբրոգենի անգույն սպիտակուցի մակարդակը միայնակ մարդկանց և նրանց հետ, ովքեր շատ ընկերներ ունեն, և հաճախ են շփվում իրենց հարազատների հետ:
Ֆիբրոգենը պատասխանատու է թրոմբոցիտների ձևավորման համար: Այն վերահսկում է կայունացնում և դադարեցնում է արյունահոսությունը: Հայտնի է, որ ֆիբրոգենի բարձր մակարդակը վտանգավոր է կյանքի համար:
Համաձայն գիտնականների՝ միայնակ մարդկանց մոտ ֆիբրոգենի մակարդակը 20%-ով ավելի է, քան այն մարդկանց մոտ, ովքեր ընկերաշատ են: Դա պայմանավորված է նրանով, որ միայնակ մարդիկ հաճախ են սթրեսի մեջ լինելու, իսկ սթրեսը ֆիբրոգեն է առաջացնում:
Նրանց խոսքով՝ ֆիբրոգենի բարձր մակարդակ ունեն նաև ծխախոտի սիրահարները: