«Brexit»-ը եվրոպական բանակ ստեղծելու պատճառ է դարձել
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումը հանգեցրել է մի բանավեճի զարգացմանը, որով առաջարկվում է եվրոպական բանակ ստեղծել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Times-ին:
Հոդվածում նշվում է, որ այս գաղափարի առաջացմանը նպաստել է Ռուսաստանի ագրեսիան, ահաբեկչությունների սպառնալիքը, ինչպես նաև զանգվածային արտագաղթը:
Հոկտեմբերին ԵՄ գագաթաժողովին նման հարցն օրակարգ դարձնելու առաջարկով առաջինը հանդես է եկել Չեխիան:
Մայիսին հաղորդվել էր, որ Գերմանիան ԵՄ-ին կարող է առաջարկել միասնական բանակ ստեղծել: Դրանից մեկ ամիս անց՝ հանրաքվեից առաջ, Մեծ Բրիտանիան նախագծին վետո էր դրել: