Ո՞վ պետք է վերահսկի պետական միջոցների օգտագործումը
Մի քանի ամիս առաջ կառավարությունը հայտարարեց անարդյունավետ ծախսերի կրճատման մասին: Դրա շրջանակներում 1100 մեքենա կրճատվեց, նախարարությունները «ձգեցին գոտիները»: Բայց սրանով դեռ խնդիրը չի լուծվել:
Բանն այն է, որ դեռ պարզ չի կամ գոնե չի հայտարարվել, իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզային իշխանիկների ախորժակները փակելու առումով: Գումարների մեծ մասը, հենց դրանց միջոցով է մսխվում:
Նախ գնումների գործընթացում չգիտես թե ինչպես հաղթում են մարզպետների, քաղաքապետների կամ նրանց մերձավոր հարազատների ընկերությունները, որի պարագայում, բնականաբար արդյունավետ վերահսկողություն տեղական իշխանությունների կողմից պետք չէ ակնկալել:
Պետք է վերահսկել պետական գնումների պրոցեսը հատկապես մարզերում՝ արգելել չինովնիկներին ու նրանց մերձավորներին՝ մասնակցելու պետական գնումներին:
Անահիտ Ամատունի. ֆեյսբուք: