Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հատուկ ծառայություններին ՌԴ-ՀՀ գազամուղի պայթեցումը կանխելու համար
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Պետական անվտանգության ծառայության աշխատկիցներին և նրա ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին ռուսական գազամուղի պայթեցումը կանխելու համար: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Պետական անվտանգության ծառայության կողմից ահաբեկչական փորձի կանխման համար: Ցանկանում եմ օգտվել այս ամբիոնից և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վախթանգ Գոմելաուրիին և ամբողջ թիմին, որը անցկացրեց լուրջ աշխատանք և կանխեց վտանգը: Կարծում եմ, որ այս բազմաթիվ մարտահրավերների պայմաններում լուրջ աշխատանքը պետք է շարունակվի»,- ասել է վարչապետը` կառավարության նիստի ժամանակ: