Ես հասարակ կին եմ. Միշել Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, իրեն հասարակ կին է համարել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Variety» ամսագրին տված նրա հարազրույցին:
«Ես ինձ սովորական կին եմ համարում: Ես այժմ Առաջին տիկին եմ, սակայն, ես ամբողջ կյանքում այսպիսին չեմ եղել»,-ասել է Միշել Օբաման:
Նա իրեն համարում է, որ ինքը սննդամթերքի և փոփ-մշակույթի սպառող է և գիտի, որ գտնվում է մարդկանց ուշադրության կենտրոնում:
«Երբ իմ թիմը գալիս է քննարկելու որևէ հարց, մենք միասին մտածում ենք՝ արդյո՞ք դա մարդկանց դուր կգա»,-ավելացրել է նա:
Որոշ ժամանակ առաջ Միշել Օբաման մասնակցել էր Ջեյմս Կորդենի «Ավտոմոբիլային կառաոկե» հաղորդմանը՝ առանց ուղեկցի: Հետագայում պարզվել է, որ նրան հետևել են գաղտնի ծառայության աշխատակիցները: