Նիցցայի ոստիկանները ստիպել են մահմեդական կնոջը հանել բուրկինին (լուսանկար)
Նիցցայի ծովափի ոստիկանության աշխատակիցները ստիպել են մահմեդական կնոջը հանել բուրկինին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Հայտնի է, որ չորս ոստիկաններ մոտեցել են կնոջը, ով պառկած էր արևի տակ, շրջապատել նրան և ստիպել հանել փակ լողազգեստը, որը տարածված է մահմեդակակնների շրջանում:
Որոշ տվյալներով` ոստիկանները նախազգուշացրել են կնոջը ծովափնյա դրես-կոդի մասին և ստիպել նրան վճարել 38 եվրո տուգանք: