Իտալիայի նախագահի այցը Պալերմո ընդհատվել է երկրաշարժի պատճառով
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան Պալերմո այցելությունն ընդհատել է և երկրաշարժի պատճառով վերադարձել Հռոմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով նախագահի Twitter-ի էջին:
«Նախագահ Մատարելլան կապի մեջ է Ազգային քաղաքացիական պաշտպանության ծառայության հետ: Նա Պալերմոյից վերադառնում է Հռոմ»,-ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Իտալիայի կենտրոնում երկրաշարժի հետևանքով 20-ից ավելի զոհ կա: