Հայկական կողմի լռությունը՝ Ռուսաստան-Հայաստան գազամուղի փայթեցման փորձի հետ կապված տարօրինակ է
Մի քանի օր առաջ Վրաստանում կանխվեց ահաբեկչություն։ Ահաբեկիչները փորձ էին արել պայթեցնել Հյուսիս-հարավ խողովակաշարը, որով Ռուսաստանից գազ է ներկրվում Հայաստան։ Լուրեր տարածվեցին, իբր ահաբեկիչները, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են, կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, այնուհետև, վարկած առաջ քաշվեց, թե ահաբեկչության հետևում կարող է կանգնած լինել Ուկրաինայում կռվող Վրացական լեգեոնը:
Վրաստանում նախընտրական քարոզարշավի ֆոնին իշխանությունն ու ընդդիմությունը ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրում են իրար, փորձելով վարկաբեկել միմյանց։
Այսինքն, այս փաստն այլևս դարձել է նախընտրական քարոզչության մաս։ Հետևաբար, մենք մոտ ապագայում չենք իմանա ահաբեկչության իրական կազմակերպիչներին։ Հայկական կողմի լռությունը տարօրինակ է։ Ի վերջո, այն ուղղված է նաև Հայաստանի Հանրապետության դեմ։
Արտյուշ Գրիգորյան. ֆեյսբուք: