Ռուսաստան-Հայաստան գազամուղը պայթեցնելու փորձին վերաբերող գործում «ԻՊ»-ի դրոշով լուսանկար կա
«Ռուսաստան-Հայաստան» գազամուղը պայթեցնելու փորձի մեջ մեղադրվող Բեքի Բեքաուրիի փաստաբան Մայա Չրելաշվիլին պատմել է իր պաշտպանյալի լուսանկարների մասին` «ԻՊ»-ի դրոշի ֆոնի ներքո»,- այս մասին հաայտնել է РИА Новости-ն:
«Գործին կցված են նկարներ` ֆեյսբուք սոցիալական ցանցից, որտեղ Բեքաուրին և այլք կանգնած են տարբեր դրոշների ֆոնի ներքո, այդ թվում՝ «ԻՊ»-ի դրոշի»,- այս մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով փաստաբանի խոսքին:
Ներկա պահին Բեքաուրին, ով գտնվում է հիվանդանոցում, հանդիսանում է 5 մեղադրյալներից մեկը, ով ընդունել է իր մեղավորությունը: