Ավելի քան 200 տոննա նավթ լցվել է Կարմիր ծով
Ավելի քան 200 տոննա նավթ լցվել է Կարմիր ծով` Աքաբե քաղաքի նավահանգստի վառելիքի արտահոսքի պատճառով: Այս մասին հայտնել է Haaretz-ը:
Հայտնի է, որ նավթը շարժվում է հարավային ուղղությամբ` դեպի Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ծովափեր: Բացի այդ, աղտոտման վտանգին են ենթարկված նաև Իսրայելի Էյլաթ քաղաքը:
Իսրայելի շրջակա միջավայրի պահպանման նախարարությունը օգնություն է առաջարկել, սակայն Հորդանանում մերժել են առաջարկը:
Նշվում է, որ արտահոսքի պատճառը հայտնի չէ, դա կարող էր լինել խողովակի պայթելու հետևանքով: