Օբամային քննադատել են` ջրհեղեղներից տուժած նահանգներ ուշ այցելելու համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Լուիզիանա նահանգ, որը տուժել էր ուժեղ ջրհեղեղերի պատճառով: Այս մասին հայտնել է USA Today-ը:
Չնայած դրան` Օբամային քննադատել են ուշ այցելության համար: Նախագահը շնորհակալություն է հայտնել տեղի իշխանությաններին՝ առաջին օգնության և ջրհեղեղի հետևանքներից ազատվելու համար և նշել, որ վերականգնողական աշխատանքները կերկարաձգվի ամիսներով:
Օբամայի այցը կայացավ այն բանից հետո, երբ այնտեղ այցելեց նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը: Թրամփը նշել էր, որ Օբաման պետք է դադարեցներ իր հանգիստը և անմիջապես մեկներ Լուիզիանա, այլ ոչ թե շարունակեր «գոլֆ» խաղալ: