ՌԴ-ն իր օգնութունն է առաջարկել Իտալիային` երկրաշարժից հետո
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է օգնել Իտալիային՝ ազատվելու երկրաշարժի հետևանքներից: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
Նշվում է ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը հեռագիր է ուղարկել օգնության առաջարկով:
«Ես կցանկանայի առաջարկել օգնություն, բնական աղետի հետևանքներից ազատվելու համար»,- ասվում է հեռագրում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: