Թրամփն առաջ է անցել Հիտլերից` հոգեկան խանգարվածություն ունեցող քաղաքական գործիչների վարկանիշային աղյուսակում
Օքսֆորդի համալսարանի կողմից կատարած նոր հետազոտության արդյունքում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ունի հոգեկան խանգարվածության ավելի շատ հատկանիշներ, քան նացիստ Ադոլֆ Հիտլերը: Այս մասին հայտնել է Independent-ը:
Հայտնի է, որ հետազոտությունն անցկացվել է Քևին Դաթոնի կողմից «Psychopathic Personality Inventory» մեթոդով` անձի հոգեկան խանգարվածության աստիճանը գնահատելու համար: Այն բաղկացած է 8 չափանիշներից` անվախություն, սառնասրտություն և ստրեսակայունություն և այլ:
Դաթոնը հարցեր է տվել փորձագետներին, որոնք պատասխանել են այդ հարցերին՝ ելնելով պատմական անձանց տեսանկյունից:
Արդյունքում, կազմվել է վարկանիշային աղյուսակ: Առաջին հորիզոնականում Սադամ Հուսեյնն է եղել: Նա հավաքել է 189 միավոր: Թչամփը 171 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հիլարի Քլինթոնը 152 միավորով ևս քսանյակի մեջ է մտնում: