Ինչ կարևոր իրադարձություններով է հայտնի օգոստոսի 24-ը
79 - Վեզուվ հրաբխի ժայթքումը, որի հետևանքով կործանվեց Պոմպեյը
410 - վեստգոթերը՝ Ալարիքի ղեկավարությամբ սկսեցին ավարի ենթարկել Հռոմը, ինչը տևեց 3 օր
1456 - ավարտվեց Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումը
1572 - Բարդուղիմեոսյան գիշեր. Ֆրանսիայի թագավոր Կառլոս VII-ի հրամանով համատարած կոտորածների են ենթարկվում Փարիզի հուգենոտները
1690 - Կալկաթա քաղաքի հիմնադրումը (Հնդկաստան)
1720 Սարդինիայի թագավորության ստեղծումը
1814 - բրիտանական զորքերը ներխուժում են Վաշինգտոն և հրդեհում Սպիտակ Տունը
1821 - Կորդովայում (Մեքսիկա) ստորագրվում է Կորդովայի պայմանագիրը Մեքսիկայի ապստամբների և Իսպանիայի միջև, որի հետևանքով հռչակվում է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից
1914 - գերմանական զորքերը գրավում են Նամյուրը (Ֆրանսիա)
1929 - Թուրքիան և Պարսկաստանը ստորագրում են բարեկամության պայմանագիր
1939 - ստորագրվում է Մոլտով-Ռիբբենտրոպ դաշնագիրը՝ սովետական և գերմանական արտաքին գործերի նախարարներ Վյաչեսլավ Մոլոտովի և Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի կողմից
1944 - սկսվում է Փարիզի գրոհը դաշնակիցների զինյալ ուժերի կողմից
1954 - ԱՄՆ-ում արգելվում է Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը
1960 - Անտարկտիդայի Վոստոկ կայանում գրանցվում է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը (−88 °C)
1968 - Ֆրանսիան փորձարկում է իր առաջին ջրածնային ռումբը, այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը
1991 - Միխաիլ Գորբաչովը հրաժարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտկոմի ընդհանուր քարտուղարի պաշտոնից
1991 - Ուկրաինան հայտարարեց իր անկախությունը Սովետական Միությունից