Աբրահամ Մանուկյանի որդին պաշտոն է ստացել
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրերս նշանակվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի պետական տեսչության» պետ։ Նախկինում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել Էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը։ «Ժողովուրդ»-ը Աբրահամ Մանուկյանից փորձեց պարզել, թե ինչպես Է ստացվել, որ ընդդիմադիր հոր որդին նման պաշտոնի Է նշանակվել։
«Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար Է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ Էլ այդպես սարսափելի ոգևորված ենք»,-մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Մանուկյանը։ Այս նշանակման մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն Է, որ Ա. Մանուկյանը համարվում Է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ի առանցքային դեմքերից մեկը, որը, ըստ ԲՀԿ վերնախավի, երկար ժամանակ Է՝ «կուսակցության փողերը վերցրել Է ու հեռացել»։ Ստացվում Է՝ այդ փաստն ամենևին Էլ չի խանգարում որդու առաջխաղացմանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։