Ես բազմիցս կոչ եմ արել՝ չտեսած, չփաստարկված հայտարարություններ չանեք. Աշոտ Ահարոնյանը՝ լրագրողներին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ազատության» հրապարակում մեկնարկել է լրագրողների բողոքի ակցիան՝ հանուն խոսքի ազատության: Operativ.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ լրագրողներին մոտեցավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը և ասաց.
«Մենք մի երկիր ենք, այստեղ բոլորն իրար ճանաչում են: Հնարավոր չէ ոստիկանին ասել, որ նա ոստիկան չէ և հակառակը: Ես բազմիցս կոչ եմ արել՝ չտեսած, չփաստարկված հայտարարություններ չանեք: Դա Ձեր իրավունք էր, իսկ իմ իրավունքն էր Ձեզ կոչ անել: Եթե դուք ինձ այդ ուղիղ եթերի տեսագրությունը ցույց տաք, որտեղ երևում է բռնություն կիրառող քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայող, ես ներողություն կխնդրեմ»:
Հիշեցնենք, որ Operativ.am-ը ևս միացել «Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիային: