Հրանտ Բագրատյանը գլխի կաթված է ստացել
Հրանտ Բագրատյանը սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման։
Բուժման ընթացքում հուլիսի 29-ին նա գլխի կաթված է ստացել։ Այս մասին հայտնում է «Ազատություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Ներկայումս նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում։ Պարոն Բագրատյանը Երևան կվերադառնա կաթվածից հետո առաջին բուժման կուրսն ավարտելուն պես։