Պուգաչովայի սելֆին՝ առանց դիմահարդարման
«Սելֆի՝ առանց դիմահարդարման» թրենդին հետևել է նաև ռուս պրիմադոննան: Երգչուհի Ալլա Պուգաչովան Instagram-ի իր էջում առանց դիմահարդարման սելֆի է տեղադրել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
66-ամյա երգչուհին լուսանկարի տակ թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Յուրմալա. քիչ արև ու սառը ջուր»:
Ինչպես միշտ, օգտատերերի մի մասը դրական մեկնաբանություններ է թողել Պուգաչովայի լուսանկարի տակ, մյուս մասն էլ նրան խորհուրդ է տվել զուսպ լինել: