Երկրաշարժ՝ Նոր Գվինեայում
Նոր Գվինեայում, Խաղաղ օվկիանոսի ափին 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Բուգենվիլից 74 կմ դեպի հարավ: Օջախի խորությունը կազմել է 60 կմ:
Երկրաշարժի հետևաքով՝ տուժածների, ավերածությունների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվում: