Մենք սահմաններ չենք ճանաչում. Աննա Սեդոկովա
Երգչուհի Աննա Սեդոկովան նոր սիրավեպ է սկսել: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով երգչուհու միկրոբլոգին:
«Վերջ, այլևս չեմ կարողանում: Հոգնեցի նրան թաքցնելուց: Մենք սահմաններ չենք ճանաչում: Զբոսնում ենք առավոտից, միասին նույն երազանքով ենք ճախրում: Սիրում եմ նրան»,-գրել է Աննա Սեդոկովան:
Երգչուհին նաև հրապարակել իրենց անսովոր լուսանկարը, որտեղ երևում է, թե նրանք ինչպես են փողոցի նստարաններից մեկին պառկած վայելում իրենց հանգիստը: