Ինչո՞ւ են գերմանացիները հրաժարվել են հասարակական տրանսպորտից օգտվել
Գերմանիայի քաղաքացիների 14%-ը վախենում է հասարակական տրանսպորտով երթևեկել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով «YouGov» սոցիոլոգիական կենտրոնի կատարած հարցմանը:
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ գերմանացիների 14%-ը որոշել է չմասնակցել հանրային միջոցառումներին, համերգներին, ցույցերին, քանի որ վերջիններս վախենում են հնարավոր ահաբեկչություններից:
Գերմանիայի բնակչության մեծ մասը նշել է, որ ահաբեկչությունները երկրում փոփոխությունների չեն հանգեցրել: