Դավիթ Սանասարյանը ևս ձերբակալվել է
«Հակաճգնաժամային խորհրդի» անդամ Դավիթ Սանասարյանն այսօր՝ հուլիսի 30-ի լուսադեմին ձերբակալվել է:
Operativ.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը և Անդրիաս Ղուկասյանը։