Նիդերլանդների գլխավոր օդանավակայանում ուժեղացվել է անվտանգությունը
Նիդերլանդների «Սքիփհոլ» գլխավոր օդանավակայանի ղեկավարությունը որոշում է կայացրել ուժեղացնել անվտանգության նկատառումները` ահաբեկչության վտանգի սպառնալիքից ելնելով: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն` հղում տալով քաղաքապետարանի պաշտոնական կայքին:
«Քաղաքապետի հետ հանդիպման արդյունքում, դատախազության աշխատակիցների, թագավորական ոստիկանության ղեկավարի գլխավորությամբ որոշում է կայացվել ուժեղացնել անվանգության նկատառումները` Ամստերդամի «Սքիփհոլ» օդանավակայանի մոտ»,- ասվում է նամակում: