Հալեպում գրոհայինները հանձնվել են բանակին
Սիրիական Հալեպ քաղաքում տարբեր խմբավորումների գրոհայինները վայր են դրել զենքերն ու հանձնվել բանակին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դեռևս չի կարելի ասել, որ զինյալները մասսայական հանձնվում են, սակայն վերջին 2 օրվա ընթացքում Շեյխ Մաքսուդից և Սալահեդինից 2 տասնյակ գրոհային է դուրս եկել»,-ասվում է աշխարհազորայինների հաղորդագրությունում:
Նշվում է, որ գրոհայինները հանձնել են իրենց զենքերը և հանջնվել նաև հատուկ ծառայություններին: Նրանք կանցնեն համապատասխան ընթացակարգեր, որից հետո ներում կստանան և կվերադառնան խաղաղ կյանքի: