Մանկահասակ երեխաներ չեն հոսպիտալացվել. ՀՀ ԱՆ
Խորենացի փողոցում և Սարի թաղում երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ տարբեր վնասվածքներով դիմած քաղաքացիները շարունակում են համապատասխան բուժօգնություն ստանալ:
Operativ.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր «Էրեբունի» ԲԿ-ում և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հոսպիտալացված անձանց առողջական վիճակի ամսին:
Operativ.am-ը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։